ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

67099721_607805323076275_8365806156064489472_n

2019 թվականի հուլիսի 24-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի արդարադատության ոլորտի բարեփոխումներին նվիրված Տեխնիկական շրջանակային առաքելության ներկայացուցիչներին․

ՄԱԶԾ քաղաքականության ձևավորման, քաղաքական երկխոսության և սահմանադրական գործընթացների մասնագետ Ջեյսոն Գլուքին, ՄԱԶԾ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության մասնագետ Այնուրա Բեկկոենովային, Իրավունքի գերակայության Բինգհամ կենտրոնի ներկայացուցիչ Յան Վան Զիլ Սմիթին, հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության փորձագետ Կոնստանտին Պալիկարսկուն, ՄԱԶԾ Հակակոռուպցիոն ծրագրի մասնագետ Աիդա Արությունովային և ՄԱԶԾ Արդարադատության ոլորտի ծրագրի ղեկավար Մարինե Մալխասյանին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումներին: Հրայր Թովմասյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի դերը դատական իշխանության համակարգում, գործող Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանին վերապահված հիմնական գործառույթները և դրանց կիրառական պրակտիկան։ Սահմանադրական դատարանի նախագահը պատասխանել է հյուրերի հուզող հարցերին՝ կապված դատական համակարգում քննարկվող փոփոխություններին և այլն հարցերին։

Դիտումների քանակը: 4400
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին