«Կովկաս» պարային համույթը ենթարկվել է ագրեսիայի

«Կովկաս» պարային համույթ

Հուլիսի 13-ին Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) Հերցեգ Նովի քաղաքում կազմակերպվել է ժողովրդական երգ ու պարի փառատոն, որի ժամանակ հայկական «Կովկաս» պարային համույթի ելույթը փորձել են խոչընդոտել ադրբեջանական ու թուրքական դրոշներով անձինք: Այդ մասին իր ֆեյսբուկյան էջում գրառում է կատարել «Կովկաս» համույթի ղեկավար Արմեն Հակոբյանի կինը` Լիանա Պողոսյանը:
Մասնավորապես նա նշել է, որ Հայաստանի ելույթից անմիջապես առաջ վայրկյանների ընթացքում հանդիսատեսի շարքերում հայտնվեցին բազմաթիվ ադրբեջանական ու թուրքական դրոշներով թափթփուկներ, որոնք փորձում էին ձախողել համույթի ելույթը՝ գոռալով, որ Քոչարին հայկական պար չէ: Նրա խոսքերով այդ փաստը չխոչընդոտեց երեխաներին մեր երկիրն ավելի գեղեցիկ ներկայացնելուն, չնայած նույնիսկ այն փաստին, որ երեխաների անվտանգությունը սպառնալիքի տակ էր:
«Ոստիկանություն կանչվեց եւ դրանց մի մասը բերման ենթարկվեցին։ Մնացածը փախուստի դիմեցին։ Երեխաները ապահով են։ Ոստիկանությունը ուղեկցեց մասնակիցներին։ Միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է մեր արեւելյան հարեւանների ագրեսիվ պահվածը, ովքեր ամեն ինչ փորձում են քաղաքականացնել՝ հաշվի չառնելով երեխաների եւ արվեստի բարձրսգույն արժեքները։ Ապրենք հայերս եւ “Կովկաս” պարային համույթը։ Երեխաների եւ համույթի ղեկավար Արմեն Հակոբյանի հպարտ ու խիզախ պահվածքը հիացմունք առաջացրեց փառատոնի մյուս մասնակիցների մոտ։ Քոչարին հայկական պար է։»- գրել է Լիանա Պողոսյանը:

Դիտումների քանակը: 4927
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին