Հայաստանը կմիանա Եվրոպա-Հայաստան-Իրան-Կատար տարածաշրջանային հեռահաղորդակցության կապուղուն

Безымянный

Հայաստանը կմիանա Եվրոպա-Հայաստան-Իրան-Կատար տարածաշրջանային հեռահաղորդակցության օպտիկամանրաթելային կապուղուն։

Տարածաշրջանային համագործակցության մասին հուշագիրը նախօրեին Թեհրանում ստորագրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հայկական պատվիրակության այցի ընթացքում:

Հայաստանի անունից հուշագիրը ստորագրեցին UCOM- ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, Իրանի անունից `հեռահաղորդակցման ընկերության գործադիր տնօրեն Մաջիդ Սադիին` Կատարի անունից `Gulf Bridge International- ի նախագահ, Աբդուլլահ Ալ-Ռվաիլին։

Ալեքսանդր Եսայանը նշել է, որ այս ծրագրի միջոցով կստեղծվի տարանցիկ կապ, որը կկապի Պարսից ծոցի երկրները և Ասիայի երկրները Եվրոպայի հետ:

“Նոր կապուղին կդառնա այսօրվա ծովայինի այլընտրանքը, որը, կանցնի Հայաստանի տարածքով, շրջանցելով Ադրբեջանին և Թուրքիային: Ի դեպ, Թուրքիան և Ադրբեջանը պայքարել են այդ նախագծի համար: Սա ոչ միայն բիզնես է, այլ նաեւ հեռահաղորդակցության անվտանգության հետ կապված ռազմավարական ծրագիր”,-ասել է  Ալեքսանդր Եսայանը։

Դիտումների քանակը: 4989
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին