Սկանդալ Իրանում․ Բացահայտվել է Ադրբեջանի հերթական սուտը

Armenian-woman

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը փորձել է Հայոց ցեղասպանության լուսանկարներից մեկը՝  հայ կնոջ սուգը երեխայի կորստի համար արտահայտող լուսանկարը ներկայացնել որպես Խոջալուի դեպքերի լուսանկար։

Իրանի մայրաքաղաքի լուսանկարների ցուցահանդեսում, Խոջալուին նվիրված այլ պատկերների շարքում, ներկայացվեց հայ կնոջ լուսանկարը, որը սգում է իր մահացած երեխայի կորուստը:

“Լուսանկարը լայնորեն հայտնի է և այն նկարահանվել է Հալեպի մոտ, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ”,- գրում է իրանական «azariha.org» կայքը:Սկանդալ Իրանում․ Բացահայտվել է Ադրբեջանի հերթական սուտը

Եվ չնայած այն հանգամանքին, որ Խոջալուի դեպքերը տեղի են ունեցել ձմռանը, ձյան ծածկված լեռնոտ տարածքում, իսկ Հալեպի լուսանկարում կինը և նրա երեխան գտնվում են անապատում:

 

“Լուսանկարի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն պատկանում է Օսմանյան կայսրությունից հայերի հարկադիր արտագաղթի ժամանակաշրջանին Սիրիա, Հալեպ և պահվում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում: Գրադարանի լուսանկարների ցանկում այս նկարը կարելի է գտնել նույն անունով: Ինչու՞ է Բաքուն պարբերաբար ստում պատմական իրադարձությունների մասին”,- գրում է իրանական կայքը:

Սկանդալ Իրանում․ Բացահայտվել է Ադրբեջանի հերթական սուտը

Լուսանկարը և նրա նկարագրությունը ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում

 

Հիշեցնենք, որ նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը Խոջալույի իրադարձություններից անմիջապես հետո ասել է, որ նրանց մեղավորը ոչ թե հայերն են, այլ իր հակառակորդներն են:

Ադրբեջանի դեսպանը և մի քանի նախկին դիվանագետներ մասնակցել են լուսանկարչական ցուցահանդեսին:

Դիտումների քանակը: 5682
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին