Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահը ընդունել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
Ողջույնի խոսքերից հետո Շիրակի թեմի առաջնորդը իր երախտապարտությունն է հայտնել Արմեն Սարգսյանին Գյումրիի հանդեպ հատուկ ուշադրության համար:
Հայաստանի Հանրապետությն նախագահը հայտնել է, որ զրուցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, Գյումրիի պատմական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության տակ առնելու մասին։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշել է, որ իսկապես Գյումրիի պատմական կենտրոնը անհրաժեշտ է վերականգնել և դարձնել առաջվա պես սքանչելի, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգցմանը։
Ավելի մանրամասն տեսանյութում․
Թողնել պատասխան