Ազգային անվտանգության ծառայությունը «Հեռուստամարաթոն -2018» -ին նվիրաբերեց մոտավորապես 10 մլն․ դրամ, իսկ Վանեցյանը՝ իր մեկ ամսվա աշխատավարձը

90A52BCD-57CD-413D-A66D-3742652D6B6C_cx0_cy3_cw0_w1023_r1_s

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը «Հեռուստամարաթոն -2018» -ի շրջանակներում նվիրաբերեց մոտավորապես 10 միլիոն դրամ ($ 22,000) «Հայաստան» հիմնադրամին:

Ինչպես հայտնեցին հիմնադրամից՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն իր որդու հետ այցելեց հիմնադրամի գրասենյակ: Նա վստահություն է հայտնել, որ հավաքված գումարները կծառայեն իրենց նպատակին:

Վանեցյանը կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ ազգային միասնության արտացոլման եզակի միջոցառմանը: Վանեցյանը իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցեց հիմնադրամին:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկկոլ Փաշինյանը ևս իրենց դրամական նվիրաբերումն են արել «Հայաստան» հիմնադրամին:

Դիտումների քանակը: 3961
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին