“Իսկ չե՞ք ուզում Նիկոլին ցմահ տիրակալ հռչակել, Հայաստանն էլ՝ Նիկոլստան” — Էդուարդ Շարմազանով

6ca4331fe2f64c59877ba14c2dc75cc8

Քիչ առաջ ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակել, որտեղ նշում է այն կետերը, որոնք ըստ իրեն՝ անցյալ շաբաթը դարձրել են ռեկորդային ըստ  իրադարձությունների խայտառակության։

“Անցյալ շաբաթը ռեկորդային էր խայտառակ իրադարձություններով:

▪️Նախ, պարզվեց,որ ազգիս թավշյա վարչապետ Փաշինյանը պատրաստվում է առանց օրակարգի հստակեցման հանդիպել Ալիևի հետ: Դուշանբեի վերելակում անօրակարգ հանդիպման խայտառակ հետևանքները դեռ չենք մարսել:

▪️Նիկոլից իմացանք, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ, որոնք զբաղված են քաղաքական գործունեությամբ:
Ուրեմն, Բրյուսել թռչելուց առաջ թող բարի լինի ցուցակը ներկայացնի՝ նոր թռչի ուր ուզում է: Եթե չներկայացրեց, ուրեմն գործ ունենք Փաշինյանի հերթական սուտ ու անպատասխանատու հայտարարության հետ:

▪️Նիկոլի նախարարներից մեկը հայտարարեց, որ մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի, այսինքն՝ կզրկվեն հացի գումար վաստակելու հնարավորությունից:

▪️Հպարտ ու երջանիկ իշխանությունը քանդում է մայրաքաղաք Երևանի պատմական հուշարձաններից մեկը: Վանդալների ականջը կանչի:

▪️ԿԳ տխրահռչակ նախարարի հերթական ճնշումը՝ հեռացնել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին ձախողվեց:

▪️Չնայած Նիլոլի պնդումներին, թե Մարտի 1-ը բացահայտված է, պարզ դարձավ, որ ընդամենը սպեկուլյացիա է և առ այսօր որևէ մեղադրանք 10 զոհերի պահով առաջադրված չէ: Այստեղ ևս գործ ունենք Փաշինյանի հերթական ստի հետ:

▪️Նիկոլամերձ շրջանակներում առաջարկում են ապրիլի 23-ը հռչակել Քաղաքացու օր:
Իսկ չե՞ք ուզում Նիկոլին ցմահ տիրակալ հռչակել, Հայաստանն էլ՝ Նիկոլստան

Անցյալ շաբաթը ռեկորդային էր խայտառակ իրադարձություններով:

▪️Նախ, պարզվեց,որ ազգիս թավշյա վարչապետ Փաշինյանը պատրաստվում է առանց օրակարգի հստակեցման հանդիպել Ալիևի հետ: Դուշանբեի վերելակում անօրակարգ հանդիպման խայտառակ հետևանքները դեռ չենք մարսել:

▪️Նիկոլից իմացանք, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ, որոնք զբաղված են քաղաքական գործունեությամբ:
Ուրեմն, Բրյուսել թռչելուց առաջ թող բարի լինի ցուցակը ներկայացնի՝ նոր թռչի ուր ուզում է: Եթե չներկայացրեց, ուրեմն գործ ունենք Փաշինյանի հերթական սուտ ու անպատասխանատու հայտարարության հետ:

▪️Նիկոլի նախարարներից մեկը հայտարարեց, որ մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի, այսինքն՝ կզրկվեն հացի գումար վաստակելու հնարավորությունից:

▪️Հպարտ ու երջանիկ իշխանությունը քանդում է մայրաքաղաք Երևանի պատմական հուշարձաններից մեկը: Վանդալների ականջը կանչի:

▪️ԿԳ տխրահռչակ նախարարի հերթական ճնշումը՝ հեռացնել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին ձախողվեց:

▪️Չնայած Նիլոլի պնդումներին, թե Մարտի 1-ը բացահայտված է, պարզ դարձավ, որ ընդամենը սպեկուլյացիա է և առ այսօր որևէ մեղադրանք 10 զոհերի պահով առաջադրված չէ: Այստեղ ևս գործ ունենք Փաշինյանի հերթական ստի հետ:

▪️Նիկոլամերձ շրջանակներում առաջարկում են ապրիլի 23-ը հռչակել Քաղաքացու օր:

Շատ համեստ չե՞ք, հպարտներ ջան: Միանգամից հռչակեք Փաշինյանին ցմահ տիրակալ, իսկ երկիրն էլ վերանվանեք Նիկոլստան:

Հ.Գ. Եթե ապրիլի 23-ը ցանկանում եք նշել, ապա հուշեմ… 1920թ. ապրիլի 23-ին Արցախի հայերի 9-րդ համագումարը Արցախը հռչակել է Հայաստանի Հանրապետության անբաժան մաս:
Սա հաստատ ավելի կարևոր է, քան հպարտների իշխանազավթումը:
Շատ համեստ չե՞ք, հպարտներ ջան: Միանգամից հռչակեք Փաշինյանին ցմահ տիրակալ, իսկ երկիրն էլ վերանվանեք Նիկոլստան:

Հ.Գ. Եթե ապրիլի 23-ը ցանկանում եք նշել, ապա հուշեմ… 1920թ. ապրիլի 23-ին Արցախի հայերի 9-րդ համագումարը Արցախը հռչակել է Հայաստանի Հանրապետության անբաժան մաս:
Սա հաստատ ավելի կարևոր է, քան հպարտների իշխանազավթումը”,- գրել է Էդուարդ Շարմազանովը:

Դիտումների քանակը: 4850
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին