Այսօր Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալները սկսում են Մեծ Պահքը

61174

Այսօր Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալները սկսում են Մեծ Պահքը, որը կտևի 48 օր, մինչև Սուրբ Հարության տոնը` Զատիկ:

Պահքը ներառում է յոթ կիրակի օրեր, արտացոլելով յոթ մասնավորապես հիշարժան իրադարձություններ. Բուն բարեկենդան (Կյանքը դրախտում), Արտաքսում, Անառակ որդու վերադարձը, Անհավատ տնտեսի առակը, Անիրավ դատավորի առակը, Երկրորդ գալստյան մարգարեությունը և Ծաղկազարդ (Հիսուսի մուտքը Երուսաղեմ):

Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը:

Մեծ Պահքի շրջանը կիսում է միջինքը: Պահքն այդ օրը չի ընդհատվում։  Միայն ժողովրդական ավանդույթների համաձայն, այս օրը, հացահատիկից մի պահոց գաթա է թխվում:

40-օրյա պահքը շարունակում է ևս մեկշաբաթյա պահոցը՝ Ավագ շաբաթ: Այդ է պատճառը, որ 40-օրյա անուն ունեցող պահքը իրկանում 48 օր է տևում:

Ավագ շաբաթվա ամեն մի օրը արտացոլում է հիշարժան իրադարձություն՝

 Երկուշաբթի օրը — Անպտուղ թզենու չորացում։

Երեքշաբթի օրը — Տասը կույսերի առակը։

Չորեքշաբթի օրը — Օծում և մատնություն։

Հինգշաբթի օրը — Վերջին ընթրիք։

Ուրբաթ օր — Տիրոջ խաչելությունը և թաղումը:

Շաբաթ օր — Դժոխքի ավերում, Ճրագալույցի պատարագ:

Զատիկ — Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը:

Դիտումների քանակը: 4895
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին