Արմեն Սարգսյանը «Ազնավուր. Կամուրջ բարեկամության» կտավը հանձնել է Ֆրանսիայի դեսպանին

166185

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Ազնավուր. Կամուրջ բարեկամության» կտավը Մակրոնին փոխանցելու նպատակով հանձնել է այն Ֆրանսիայի դեսպանին:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության անձնակազմին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ` մաղթելով բարօրություն, երջանկություն, հաջողություն:

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ, որպես երկու երկրների միջև մշտական բարեկամության խորհրդանիշ, նախագահ Սարգսյանը դեսպան Լաքոտին է հանձնել «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության հիմնադիր նախագահ, նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի հեղինակած` «Ազնավուր. Կամուրջ բարեկամության» կտավը՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին փոխանցելու նպատակով:

Դիտումների քանակը: 3572
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին