“STARMUS-ի հաջորդ փառատոնը Հայաստանում անցկացնելը մեր երկիրը համաշխարհային հանրությանը ներկայացնելու ևս մեկ հնարավորություն է” — Արմեն Սարգսյան

39627

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում մասնակցել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում անցկացվող պանելային քննարկումներին:

Աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ իրենց տեսակետներն են ներկայացրել օրակարգային թեմաների վերաբերյալ։
STARMUS փառատոնի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահը նաև հանդիպել է
  մի շարք մասնակիցների հետ։

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կանարյան  կղզիների Աստղագիտական ինստիտուտի տնօրեն Ֆրանցիսկո Սանչեսի հետ, քննարկել Բյուրականի  աստղադիտարանի հետ համագործակցության հնարավորությունները։
Եվս մեկ անգամ անդրադառնալով STARMUS -ի հաջորդ փառատոնը Հայաստանում անցկացնելու իր առաջարկ-հրավերին՝ նախագահ Արմեն  Սարգսյանը նշել է, որ դա մեր երկիրը համաշխարհային հանրությանը  ներկայացնելու ևս մեկ հնարավորություն է, որպեսզի Հայաստանը դառնա աշխարհահռչակ  գիտնականների, նոբելյան մրցանակակիրների, աստղագնացների, տիեզերագնացների, աշխարհի հայտնի երաժիշտների  հանդիպման վայր:

Դիտումների քանակը: 4439
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին