Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է THALES ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիին

Безымянный

Այսօր՝ փետրվարի 27-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է իր հրավերով Հայաստանի Հանրապետություն  ժամանած ֆրանսիական THALES-ի փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիի հետ։

Հայաստանի Հանրապետության նախագահը հանդիպման ընթացքում նշեց, որ նախորդ հանդիպումների ընթացքում քննարկվեցին համագործակցության հնարավորության հարցերը և դրանց հավանական ուղղությունները:Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է THALES ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիին

«Հայաստանի առավելությունն այն է, որ մենք հավատացած ենք, որ նորարար ենք: Դրա ապացույցն է, որ մեր երկրում կան մեծ թվով ստարտափեր, զարգանում է ստարտափերի մշակույթը: Երկրորդ՝ այսօր՝ փոփոխություններից հետո, Հայաստանը դարձել է ավելի երիտասարդ երկիր: Մարդիկ ոգևորված են, փորձում են գտնել լուծումներ: Մենք ունենք կրթության շատ բարձր մակարդակ: Այստեղ գործում են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Ռուս-հայկական համալսարանը, Ֆրանսիական համալսարանը, ինչպես նաև Եվրոպական համալսարանը: Սա, անշուշտ, առավելություն է: Երրորդ, մենք ներկայացնում ենք յուրահատուկ շուկա, որը ներառում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ղազախստանը, որոնց հետ Հայաստանը սերտ հարաբերություններ ունի: Պետք է հաշվի առնել նաև Ռուսաստանում հայկական մեծ համայնքի առկայությունը: Մենք նաև Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, որը բազմահազարանոց շուկա է»,-ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է THALES ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիին

Փոլ Ռեմին նախ շնորհակալություն է հայտնել հրվերի համար, ապա ասել. «Thales-ը ֆրանսիական և եվրոպական տեխնոլոգիական առաջատար ընկերություն է: Մենք չենք կարող մոռանալ Կենտրոնական Ասիայի շուկան: Տեսնում ենք, որ դուք Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում եք: Հայաստանը ներգրավված է «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախագծում, որի վրա մենք շատ կենտրոնացած ենք: Առաջարկները, որոնք արեցիք, շատ լավն են ու վստահություն ներշնչող, քանի որ, ինչպես Դուք ասացիք, մեծ թվով հայաստանցիներ են ապրում Ռուսաստանում, որոնք հաջողությամբ ինտեգրվել են այդ երկրում: Ուրախ եմ, որ Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններ եք առաջարկում: Մենք նախկինում չենք ուսումնասիրել այդ հնարավորությունները»:

Դիտումների քանակը: 4606
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին