Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը

Խաղաղության մարտիկ

Օգոստոսի 3-ին, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ: «Խաղաղության մարտիկ» մրցույթը հինգերորդ տարին է ինչ անց է կացվում Հայաստանում:

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցումների անցկացման վայրերն են Երևանը, Դիլիջանը և Իջևանը, որտեղ մասնակիցներն իրենց ուժերը կչափեն ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:

«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցումները, որի նպատակն է տարբեր բանակների զինվորների միջև ստեղծել կամուրջներ, կշարունակվի մինչև օգոստոսի 15-ը:

Դիտումների քանակը: 4813
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին