Սևանյան ստարտափ` մարտկոցը լիցքավորվում է քայլելուց

մարտկոցը լիցքավորվում է քայլելուց

Այսօր մեր կապի միջոցները միշտ մեր ձեռքի տակ են ու եթե հանկարծ մարտկոցը լիցքաթափվում է ամենակարևոր պահի, մենք խուճապի ենք մատնվում ու մեզ բոլորովին անօգնական զգում: Դա էլ պատճառ դարձավ, որ Multi Boots թիմի անդամներն ի կատար ածեցին իրենց մտահղացումն ու նախագիծը ներկայացրեցին Sevan Startup Summit–ին` Սևանա լճում անցկացվող ստարտափների (նոր տեխնոլոգիական նախագծեր) ամառային ճամբարում։ Թիմում ներգրավված են կոնտենտ–ռայթերներ, դիզայներներ, ծրագրավորողներ և ֆիզիկոսներ։
Multi Boots թիմի ներկայացուցիչ Ստելլա Լոռեցյանը ներկայացնելով սարքը պարզաբանեց, որ այն տեղադրում է սեղմված օդով լցված կոշիկի ներբանի մեջ, որն էլ մարտկոցը լիցքավորում է քայլելուց: Նրանց հաշվարկներով` մեկ քայլը 1 միլիամպեր-ժամ էներգիա կստեղծի։ Եթե օրական 5 հազար քայլ արվի (հավասար է մոտ 1 ժամ քայլելուն), ապա կարելի է ամբողջությամբ լիցքավորել սմարթֆոնը։
Կոշիկի ներբանի մեջ հարմարեցված է լինելու նաև մարտկոցը (powerbank)։ Դրանով հետագայում հնարավոր կլինի լիցքավորել նաև հեռախոսն ու այլ սարքեր։
Թիմն արդեն հավաքել է մեկ փորձնական ներբան։ Թիմի խոսքերով ներբանը չպետք է շատ ձիգ լինի (որպեսզի քայլելիս շատ «չզսպանակի»), բայց նաև բավականաչափ ամուր լինի, որպեսզի դիմանա ծանրաբեռնվածությանը՝ արագ քայլքի կամ վազքի ժամանակ։
Առաջիկայում մտահղացման հեղինակները նախատեսում են բանակցություններ վարել սպորտային կոշիկներ արտադրողների հետ ու նրանց հետ միասին ստեղծել քայլարշավների համար նախատեսված մոդելներ:

Դիտումների քանակը: 4396
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին