Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպանը կլինի հայազգի Ալան Անդրանիկ Գոգբաշյանը

gogbajyan

Օգոստոսի 12-ին, հայտնի դարձավ, որ սեպտեմբերից Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթիին փոխարինելու է հայազգի Ալան Անդրանիկ Գոգբաշյանը: Վերջինս Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարությունում 2008-2010թթ. զբաղեցրել է Արտահանման և լիցենզավորման թիմի ղեկավարի պաշտոնը, 2011-2014թթ. եղել է Մարոկկոյի Թագավորությունում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը, 2014-2017թթ. զբաղեցրել է Կարիբյան տարածաշրջանի, Կենտրոնական Ամերիկայի և Մեքսիկայի բաժնի ղեկավարի պաշտոնը, 2017-2018թ. եղել է նախարարության Մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավարը:

Նշենք նաև, որ սա առաջին դեպքն է, երբ հայ դիվանագետը Հայաստանում դեսպան է լինելու:

Դիտումների քանակը: 4459
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին