Հայաստանի Հանրապետություն կժամանի Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարարը

513384_urugvaj_solnce_flag_2560x1707_www.Gde-Fon.com

Այսօր, օգոստոսի 13-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան: Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարների հանդիպումը:

Այցի շրջանակներում Ուրուգվայի ԱԳ նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախատեսվում են նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հանդիպումները նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

Ուրուգվայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Դիտումների քանակը: 4623
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին