Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է ֆրանսահայերի հետ (ուղիղ եթեր)

Безымянный

Սեպտեմբերի 13-ին  Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով   մեկնել է Ֆրանսիա։ 

Վարչապետն օդանավակայանից ուղևորվել է Փարիզի «Երևան» պուրակ, որտեղ ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև վարչապետ Փաշինյանն ընթրիք է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ։

Ապա Ելիսեյան պալատում, Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Դիմավորման արարողությունից, ձեռքսեղմումից և արարողակարգային լուսանկարահանումից հետո երկու երկրների ղեկավարները բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:

Վարչապետը այցելել է նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին, ով նշել , թե Երևանը հատուկ տեղի ունի փարիզեցիների սրտում։

Իսկ այս պահին ՀՀ վարճապետը հանդիպում է ֆրանսահայերի հետ․

Փարիզում հանդիպում եմ ֆրանսահայերի հետ:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 14 сентября 2018 г.

Դիտումների քանակը: 4478
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին