ԵԽ-ն ԵՄ-ին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել

Եվրախորհրդարանն ընդունել է արտաքին քաղաքականության ու ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 բանաձև, որոնցից յուրաքանչյուրում ԵՄ-ին կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Այդ մասին հայտնում ՀՀ առաջին լրատվականը` հղում կատարելով իր աղբյուրներին։

Համաձայն աղբյուրի բանաձևերով ԵՄ-ին կոչ է արվում նաև պատրաստ լինել թիրախավորված և անհատական պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում:

Բանաձևը նախատեսում է ամրապնդել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելացնել դրա չափը, երկարացնել դրա ժամկետը և դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանին։ Բացի այդ, ԵՄ-ին կոչ է արվում կասեցնել Ադրբեջանի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Հիշեցնենք` ԵՄ առաքելությունը երկու տարվա մանդատով Հայաստանում տեղակայվեց 2023-ի փետրվարին։

Նույն թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին գործերի խորհուրդը համաձայնեց ուժեղացնել ԵՄ քաղաքացիական դիտորդական կարողությունները՝ ավելացնելով նրա ներկայությունը տեղում՝ անձնակազմը 138-ից հասցնելով 209-ի:

ԵՄ առաքելության կենտրոնակայանը Եղեգնաձորում է, գրասենյակներ են գործում Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում, Մարտունիում և Իջևանում:

Դիտումների քանակը: 3790
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին