Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ-ն մոնիթորինգ է սկսել․ Բորել

Բորել

Եվրամիությունն այսօր սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի մոնիթորինգի առաքելություն իրականացնել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին այդ մասին հայտնել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Այսօր սկսվել է այդ առաքելության ծավալումը», — Բրյուսելում լրագրողներին ասել է Բորելը՝ մինչև եվրոպական գագաթնաժողովի մեկնարկը:

Նա նաև հայտնել է, որ մտադիր է եվրոպացի առաջնորդներին տեղեկացնել այդ առաքելության վերաբերյալ որոշման մասին, որն ընդունվել է ԵՄ ԱԳ նախարարների նիստում:

Հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած նիստում Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները պաշտոնապես հաստատել են 40 դիտորդների գործուղումը Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։

ԵՄ դիվանագիտության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով ԵՄ մինչև 40 փորձագետների մոնիթորինգային առաքելությունը նպատակաուղղված է անկայունության պայմաններում վստահության միջոցների կառուցմանը։ Նա ընդգծել էր, որ ներկա իրավիճակը ոչ միայն վտանգ է ստեղծում մարդկանց կյանքի համար, այլև սպառնալիք է ներկայացնում հակամարտության կարգավորման գործընթացի համար։

Դիտումների քանակը: 3883
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին