ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ ավիաբազա

image

Այսօր Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ N ավիաբազա։ Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Ռազմական կցորդները շրջայց են կատարել զորամասի տարածքում, ծանոթացել ավիացիոն սպառազինությանն ու ռազմական տեխնիկային: Նշվում է, որ հյուրերի համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացրել ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները։

«Ռազմական կցորդները նշել են, որ այցի արդյունքում իրենք կրկին համոզվել են, որ բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են, և որ ադրբեջանական ու թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե դրանք մասնակցում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, չեն համապատասխանում իրականությանը»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Ավիաբազայի հրամանատար, ավիացիայի գնդապետ Սամվել Թավադյանը ռազմական կցորդներին ծանոթացրել է զորամասի առօրյա գործունեությանը և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Հիշեցնենք, որ ադրբեջանական մամուլում ու Արևմուտքում ակտիվորեն տարածում էին այն լուրը, որ իբր Հայաստանն իր 4 ՍՈւ–30 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է Ռուսաստանին` Ուկրաինայում օգտագործելու համար, ինչը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հերքվել էր։

Դիտումների քանակը: 4549
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին