ԵՄ-ն լրացուցիչ 5,5մլն եվրո կհատկացնի Արցախից տեղահանվածներին

Եվրամիությունը մարդասիրական օգնության շրջանակում լրացուցիչ 5,5 մլն եվրո կհատկացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար։ Այդ մասին հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը:

Նշված ֆինանսավորումից 1,5 միլիոնը նախատեսված է պոտենցիալ ճգնաժամերի նկատմամբ խոցելի խմբերի դիմակայունությունը բարձրացնելու համար, իսկ մնացած 4 միլիոն եվրոն կուղղվի կանոնավոր դրամական փոխանցումների ապահովմանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերը կարողանան հոգալ իրենց հիմնական կարիքները:

«Այս դժվարին ժամանակներում մեր մարդասիրական պարտքն է պաշտպանություն և օգնություն ցուցաբերել առավել կարիքավոր մարդկանց: Այս նոր 5,5 միլիոն եվրո ֆինանսավորմամբ մենք նպատակ կունենանք էլ ավելի ամրապնդել ԵՄ-ի գործող մարդասիրական արձագանքը Հայաստանում տեղահանված մարդկանց՝ նրանց հիմնական ծառայություններից օգտվելու հնարավորություն ապահովելով»,- հայտնել է ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեզ Լենարչիչը:

Այս ֆինանսավորումը հավելյալ օգնություն է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023 թվականին հայտարարված 12,2 մլն եվրո աջակցությանը։

Դիտումների քանակը: 3755
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին