ՀՀ ԱԽ քարտուղարը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է Բերձորի միջանցքի խնդիրը

Իզաբել Դյումոն

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսով զրուցել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ և ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի [Բերձոր] միջանցքի արգելափակման հետևանքով: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունից։

«ԱԽ քարտուղարն ընդգծել է ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված միջազգային ջանքերի գործադրման կարևորությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը նաև հայտնում է, որ կողմերը կարևորել են երկկողմ շարունակական խորհրդակցությունների անցկացումը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու նպատակով:

Դիտումների քանակը: 3743
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին