Ֆրանսիայի ԱԺ-ն ևս Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձև ընդունեց

FB_IMG_1669834262063

Ֆրանսիայի Ազգաին ժողովը ևս Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձև ընդունեց։

Մինչ քվեարկությունը ելույթ ունեցան Ֆրանսիայի Ազգային ժողովի տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ, որոնք հայտարարեցին, որ կողմ են քվեարկելու բանաձևի ընդունման նախագծին։

Ֆրանսիացի որոշ պատգամավորներ հիշեցրին, թե ինչպես մարտին Ադրբեջանի իշխանությունները մի քանի օրով դադարեցրին Արցախի գազամատակարարումը` ցրտի մեջ պահելով տասնյակ հազարավոր մարդկանց։

Պատգամավոր Էմանուել Մենարդը ԵՄ-ին մեղադրեց Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային լռությամբ աջակցելու մեջ։

Պատգամավորները նաև սեփական կառավարությանը մեղադրեցին Ադրբեջանին զենք վաճառելու մեջ։

Նրանք կոչ արեցին վերջ տալ երկակի ստանդարտների քաղաքականությանը՝ հետագայում «կոկորդիլոսի արցունքներ» չթափելու համար։

Արդյունքում 256 սենատորներ միաձայն կողմ քվերակեցին բանաձևի ընդունմանը։

Ֆրանսիայի ԱԺ-ն ևս Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձև ընդունեց

Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը.

— Կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք;

— Առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում;

— Կոչ է անում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների (նշված բանաձևով առաջարկվում է կառավարության ճանաչել Լեռնային Ղարաբաղը);

— Առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը;

— Կոչ է անում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։

Ֆրանսիայի ԱԺ-ն ևս Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձև ընդունեց

Բանաձևը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։ Բանաձևի հեղինակներն են Բրունո Ռետայոն, Պատրիկ Կաններին, Էրվե Մարսեյը, Էլիան Ասասին։ Նրանց են միացել նաև պատգամավորներ Քրիստիան Կամբոն և Ժիլբեր-Լյուկ Դևինազը։

Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրերի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության անձնակազմը։

Դիտումների քանակը: 3665
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին