Շրջափակում` հանուն ապաշրջափակման. Բողոքի ակցիա Գյումրիում

Շրջափակում

Ավելի քան երկու ժամ է, ինչ Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի մոտից մեկնարկել «Ազգային — Ժողովրդավարական բևեռի» բողոքի ակցիան կապված Բերձորի միջանցքի շրջափակման հետ։

«Ոստիկանությունը 100-ից ավելի քաղաքացու է բերման ենթարկել, սակայն բազմաթիվ գյումրեցիներ միացել են մեզ»,- հայտնում են ակցիայի կազմակերպիչները։

Շրջափակում` հանուն ապաշրջափակման. Բողոքի ակցիա Գյումրիում

Ավելի վաղ Ազգային — Ժողովրդավարական Բևեռը հայտնել էր, որ «հունվարի 8-ին նախաձեռնում է «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք, որի նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան՝ պահանջել Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունը ստանձնած ռուսական այսպես կոչված խաղաղապահներից կատարել իրենց պարտավորությունը»։

Դիտումների քանակը: 4381
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին