Միրզոյանը Բորելին է ներկայացրել Ադրբեջանի հերթական սադրանքը

Բորել Միրզոյան

Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործըկերության խորհրդի նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի առանձնազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել առավոտյան Ադրբեջանի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում ադրբեջանական զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման դեպքին։ Այդ մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։

Միրզոյանն ընդգծել է, որ այս միջադեպը հերթական անգամ ի ցույց է դնում այն, որ Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակեր է փնտրում է և շարունակաբար փորձում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ ու անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների՝ բանակցությունները վերսկսելու ջանքերը:

Կարևորվել է նաև Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանն ուղղված հետագա քայլերի զսպումը։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։

Վիրավորված զինծառայողը 36-ամյա Ռոստամ Բաղիշի Վարդանյանը Երկրապահ կամավորականների միության անդամ է։

ԵԿՄ վարչությունը հրապարակել է նաև զոհերի անունները։

«Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով զոհվել են մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ անդամներ՝

Էդուարդ Համլետի Հարությունյանը՝ 1974թ.,

Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը՝ 1957թ.,

Գագիկ Վարազդատի Մանուկյանը՝ 1982թ.,

Արսեն Գագիկի Համբարձումյանը՝ 1979թ.։»,- հայտնել են վարչությունից։

 

Դիտումների քանակը: 3684
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին