Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը ցանկանում է դուրս գալ, քան մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ. Բաբայան

Screenshot_20230924-150714_Facebook

Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը՝ 99,9 տոկոսը, ցանկանում է դուրս գալ Արցախից, քան մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ: Այդ մասին սեպտեմբերի 23-ին NEWS.am-ի հետ զրույցում շեշտել է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը ցանկանում է դուրս գալ, քան մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ. Բաբայան

«Արցախում վիճակը շարունակում է մնալ ծանր, մի քանի բեռնատարներ ժամանել են, հիմա սպասում ենք նոր բեռնատարների մուտքին: Իհարկե, սա փոքր-ինչ կթեթևացնի սոցիալական, կենցաղային պայմանները, եթե էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվի, կթեթևանա վիճակը, հետո մնացածը կտեսնենք: Նախօրեին բեռնատարները Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] են եկել, հիմնականում բերել են սնունդ, փոքր ինչ վառելիք, նաև դեղորայք»,-ասաց Բաբայանը:

Հարցին, թե Ադրբեջանը արդյոք պահում է պայմանավորվածությունները արցախյան կողմի հետ, Բաբայանը ասաց, որ շուտ է դեռ այդ մասին խոսել, պետք է սպասել:

Խոսելով պայմանավորվածությունների մասին, Բաբայանը նշեց, որ այս պահին պայմանավորվածություն է ձեռք բերվել թեթևացնել կենցաղային վիճակն Արցախում:

«Մնացած հարցերը ինձ թվում է հետագա հանդիպումների ժամանակ կքննարկվեն: Այս պահի դրությամբ քննարկվում են զոհվածների տեղափոխումը, անհետ կորածների ու վիրավորների հարցը և նման հարցեր: Էլեկտրաէներգիա չլինելու պատճառով շատ գյուղերի հետ կապ իրոք չկա»,- ասաց նա:

Հավելենք, որ այսօր Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղ է տարհանվել Արցախից տեղահանվածների առաջին խումբը։ Այս պահի տվյալներով նրանց թիվն ընդամենը 4 տասնյակ է։

Դիտումների քանակը: 3897
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին