ԱՄԴ-ն վերահաստատել է Բերձորի միջանցքի վերաբերյալ որոշումը

Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է Լաչինի [Բերձոր] վերաբերյալ որոշումը, որը կայացրել էր 2023 թվականի փետրվարի 22-ին։ Այդ մասին հայտնում են միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] անցակետ տեղադրելուց հետո Հայաստանը դատարանին խնդրել էր լրացնել որոշումը։

«2023 թվականի հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2023 թվականի փետրվարի 22-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման լրացման մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ, որը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] անցակետ տեղադրելու փաստով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դատարանը վերահաստատել է իր նախորդ որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները` երաշխավորելու Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը, գտել է, որ այս պահին չկա իր 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը լրացնելու անհրաժեշտությունը:

Դիտումների քանակը: 3711
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին