Ֆրանսիան Բերձորի միջանցքի անհապահ վերականգնման կոչ է արել

Screenshot_20230117-173358_Twitter

ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որին մասնակցում էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ֆրանսիան կրկին կոչ է արել անհապահ վերականգնել Լաչինի [Բերձոր] միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը` հարգելով տեղի բնակչության իրավունքները։ Այդ մասին հայտնում է ԵԱՀԿ-ի Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության թվիթերյան միկրոբլոգը։

«Ֆրանսիան վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթացի որոնմանը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու նպատակով։ Բացի այդ, Ֆրանսիան վերահաստատել է այդ հարցում ներդրում ունենալու իր պատրաստակամությունը բոլոր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով»,- նշված է գրառման մեջ։

Ֆրանսիան Բերձորի միջանցքի անհապահ վերականգնման կոչ է արել

Դիտումների քանակը: 3831
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին