Թշնամին կրակ է բացել արտեզյան ջրհորը նորոգողների ուղղությամբ

Բերդաշեն

Այսօր կեսօրին Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Աղբյուրը նշում է, որ հուլիսի 6-ին` ժամը 13:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզյան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարող 3 քաղաքացիների ուղղությամբ։

Մարտունի քաղաքի բնակիչներ փականագործ Բ.Ի.-ն, Ռ. Ա.-ն և էլեկտրամոնտյոր Ա.Ֆ.-ն դադարեցրել են նորոգման աշխատանքները:

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Դիտումների քանակը: 3783
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին