ՌԴ ՊՆ-ն անդրադարձել է Ավդուռում հրադադարի ռեժիմի խախտմանը

Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի մոտակայքում գտնվող ադրբեջանական զինուժի դիտակետից այսօր հրաձգային զինատեսակներից կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա։ Այդ մասին հայտնում են ՌԴ ՊՆ խաղաղապահ զորակազմի մամուլի ծառայությունից:

Աղբյուրը գրում է, որ կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Նշվում է նաև, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։

Դիտումների քանակը: 3866
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին