Ղարաբաղի բնակիչները չեն կարող մշտապես տագնապի մեջ ապրել․ Պուտին

Putin

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր «Ուղիղ կապ 2021»–ի ժամանակ անդրադարձել է նաև Արցախի շուրջ ստեղծված ճգնաժամին։ Պատասխանելով Բալաշիխայում բնակվող, 11-րդ դասարանցի Երեմ Հարությունյանի հարցին, թե արդյոք Մոսկվան կարո՞ղ է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը հարցին ՌԴ նախագահը մասնավորապես նշել է, որ ոչ մեկը շահագրգռված չէ ղարաբաղյան ճգնաժամի զարգացմամբ։

«Ռուսաստանը որոշակի դեր է խաղացել այդ լուրջ ճգնաժամի հարցում, և ոչ ոք շահագրգռված չէ ղարաբաղյան ճգնաժամի զարգացմամբ` ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ առաևել ևս Ղարաբաղի բնակիչները»,– ասել է Պուտինը, հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ խնդիրներ են կուտակվել` կապված և՛ ենթակառուցվածքների վերականգնման, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների հետ: Պուտինի կարծիքով՝ անհնար է ապրել անընդհատ սպասելով, որ զինված հակամարտությունը կվերսկսվի, այդ իսկ պատճառով այժմ կողմերն աշխատանքներ են տանում հարցի կարգավորման շուրջ։

«Մենք հատուկ եռակողմ խումբ ենք ստեղծել և ամեն ինչ կանենք, որպեսզի տարածաշրջանում կայուն հարաբերություններ ապահովենք։  Եվ այդ աշխատանքի շահառուներն առաջին հերթին կլինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչները», — հավելել է նա, հույս հայտնելով, որ անկախ տասնամյակներով կուտակված խնդիրների կհաջողվի իրականացնել այդ աշխատանքները։

Դիտումների քանակը: 6184
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին