Փոլ Գավանը Բաքվում կայցելի հայ ռազմագերիներին

Փոլ Գ

Հայ ռազմագերիների հետ Բաքվում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցող Փոլ Գավանը հանդիպում կունենա։ Այդ մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց ԵԽԽՎ-ում հայաստանյան խորհրդարանական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը` նշելով, որ այդ խնդրանքով իրենք անձամբ են դիմել Գավանին։

«Քանի որ առաջիկայում նախատեսվում է Փոլ Գավանի այցը Բաքու, մենք մեր հանդիպումների ժամանակ խնդրել ենք անպայման գնալ, այցելել է մեր գերիներին։ Նա նաև Հայաստանում հանդիպում է ունեցել գերիների հարազատների հետ, և նրանք տեղեկատվության են սպասում»,– ասաց Հայրապետյանը։

Նշենք` Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հատուկ զեկուցող Փոլ Գավանը մայիսի 19-22-ը Հայաստան էր ժամանել։ Այցելության նպատակը «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցի նախապատրաստումն էր, որի շրջանակներում Գավանը նույն առաքելությամբ առաջիկայում կայցելի նաև Ադրբեջան։ Այցելության օրերը դեռ հայտնի չեն։

Հիշեցնենք` Հայաստան վերադարձած գերիների թիվը 88 է։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։

Դիտումների քանակը: 4152
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին