ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը երեկ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Զրուցակիցները միմյանց շնորհավորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ այն նոր թափ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:
《ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության ետ-2020 տեսլականի շուրջ՝ ընդգծելով նախաձեռնության ամբողջականության և ներառականության ապահովման կարևորությունը》, — նշված է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվեց նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին` կարևորելով Արցախի ժողովրդին տեղում հումանիտար օգնության տրամադրումը: Այվազյանն առանձնահատուկ ընդգծել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված հումանիտար պարտավորությունների իրագործման, մասնավորապես՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման հրամայականը։
Թողնել պատասխան