Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը

ՀՀ նախագահը կարևորելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցի վերաբերյալ առաջացած քաղաքական ճգնաժամի հրատապ հանգուցալուծումը հանդիպումներ է ունեցել Փաշինյանի, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի և զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ:

Ուսումնասիրելով ազատելու մասին հրամանագրի նախագծի առնչությամբ ՀՀ նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ վարչապետի հիմնավորումները և հաշվի առնելով նախորդ հայտարարություններում ընդգծված դրույթները Սարգսյանը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը:

ՀՀ նախագահի մամուլի ծառայության տրամադրած տեղեկության համաձայն Սարգսյանն առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հաղորդագրությունից հետևում է, որ Սարգսյանը չի ստորագրել այն, միաժամանակ չի էլ վիճարկել այդ ակտի սահմանադրականությունը, այլ առանձին դիմումով դիմել է Սահմանադրական դատարան։

Սա նշանակում է, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն օրենքի ուժով մարտի 4-ից կազատվի ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից՝ ըստ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ կետի։

Դիտումների քանակը: 4110
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին