ԿԽՄԿ–ի ղեկավարը խոսել է Բաքվում պահվող հայ գերիների մասին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ռազմագերիների հայրենիք վերադարձման հարցում առաջընթաց կա։

«Առաջընթաց կա, որոշ գերիներ վերադառնում են հայրենիք։ Բայց դեռ վեճեր են ընթանում որոշ ձերբակալվածների թեմայով, արդյո՞ք նրանք ռազմագերի են համարվում, ինչ կարգավիճակ ունեն և կարո՞ղ են արդյոք վերադառնալ։ Մենք շարունակում ենք զբաղվել այդ հարցերով», – հայտարարել է Մաուրերը և հավելել, որ Ադրբեջանի կառավարությունը ծանուցել է, որ հայկական կողմի հետ կարգավիճակի վերաբերյալ (ձերբակալվածների) տարաձայնություններ են առաջացել։ Բաքուն և Երևանն ինքնուրույն պետք է այդ հարցը կարգավորեն միմյանց միջև։

«Մենք կապի մեջ ենք երկու կողմի հետ էլ։ Եվ հույս ունեմ, որ ապագայում կհաջողվի խնդրի լուծում գտնել պահվող բոլոր անձանց համար», – նշել է Մաուրերը։

Պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններում են պահվում ձերբակալված անձինք Ադրբեջանում` ԿԽՄԿ–ն հայտարարել է, որ իրենք դրան հանրային գնահատական չեն տալիս։

Հարցազրույցում նա նաև նշել է, որ Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորման բյուջեն այս պահին մոտ 4-5 անգամ ավելի է, քան նախորդ 27 տարիների ընթացքում։

Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ն օգնում է տեղահանվածներին, այն մարդկանց, ովքեր վերադառնում են Արցախ։

Մաուրերը շեշտել է նաև, որ ԿԽՄԿ-ի համար ոչ պակաս կարևոր է նաև պատերազմի ընթացքում ձերբակալվածներին այցելելն ու նրանց մասին տեղեկատվությունը հարազատներին փոխանցելը։

Դիտումների քանակը: 4139
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին