Բաքվում մեկնարկել է Մկրտչյանի և Խոսրովյանի դատական գործը․ Պատրաստվում է ևս 14-ը

ռազմագերի-դատ

Այսօր Բաքվում սկսվել է Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատական գործը, որը  Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի վարույթում է։ Ադրբեջանում պահվող հայ գերիներից երկուսին մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցի գերիների խոշտանգման և այլ հանցագործությունների համար»։

Լյուդվիգ Մկրտչյանին մեղադրում են 11 ադրբեջանցու, իսկ Ալյոշա Խոսրովյանին 5 ադրբեջանցու «խոշտանգման համար»։ Համաձայն հակառակորդի աղբյուրների Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020թ․ հոկտեմբերի 20-ին, իսկ Ալյոշա Խոսրովյանը՝ 2020թ․ հոկտեմբերի 3-ին։

Աղբյուրները նաև լուրեր են տարածում, որ վերջիններս ադրբեջանական տարածքում հետախուզության ժամանակ են գերեվարվել։ Ակնհայտ է, որ քրեական գործը շինծու է և հակասում է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Բացի այդ Ադրբեջանը լկտիաբար անտեսում է միջազգային հանրության՝ գերիներին անհապաղ ազատ արձակելու բոլոր կոչերը։

Տեղեկացնենք, որ նշված գործով հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 9-ին: Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ պատրաստվում են ավելի քան 14 ռազմագերիների նկատմամբ նույն մեղադրանքներով դատավարություններ։

Դիտումների քանակը: 4503
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին