Բնակելի տան ուղղությամբ կրակոցներ արձակելու կապակցությամբ քրեական գործ է հարուցվել

ԱՀ Շուշի քաղաքի վարչական տարածքի հյուսիս-արևմտյան հատվածից Ստեփանակերտի բնակելի տան ուղղությամբ կրակոցներ արձակելու կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։ Այդ մասին հայտնում է ԱՀ Քնչական կոմիտեն։

Հայտարարությունում նշվում է.

«ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021թ. ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի վարչական տարածքի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Ադրբեջանի Հանրապետության կողմից օկուպացված և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող բլուրից ազգային ատելության շարժառիթով ուրիշի գույքը դիտավորությամբ զգալի չափերով հանրավտանգ եղանակով վնասելու նպատակով Ստեփանակերտ քաղաքի Մադաթով փողոցի ուղղությամբ կրակոցներ արձակելու, արդյունքում Ստեփանակերտ քաղաքի 1944թ. ծնված բնակչին սեփականության իրավունքով պատկանող տաղավարի տանիքը վնասելու և գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը»։

Դիտումների քանակը: 4084
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին