Շառլ Միշելը հորդորել է վերսկսել ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունները

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խնդրի շուրջ Բրյուսելում հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` կողմերին հորդորելով վերսկսել բանակցությունները:

Եվրոպական խորհրդի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի լիակատար իրականացումը կարևոր է տարածաշրջանային անվտանգության և կայունության համար:

«Եվրամիությունը պատրաստ է փորձաքննական գիտելիքներ տրամադրել սահմանների սահմանագծման և սահմանազատման ոլորտում և աջակցել վստահության ամրապնդմանը», — ասվում է հաղորդագրությունում:

Միշելը կոչ է արել «երկու կողմերին շտապ համագործակցել ռազմագերիների և կալանավորվածների վերադարձի հարցում և ականադաշտերի ու այլ կարևոր հումանիտար հարցերում ապահովել լիարժեք թափանցիկություն»:

«Եվրամիությունը տրամադրում է գրեթե 20 միլիոն եվրո մարդասիրական օգնություն և կշարունակի մասնակցել դրան», — ասվում է հաղորդագրության մեջ: — «Սակայն այս հրատապ խնդիրների լուծումը միայն առաջին քայլն է դեպի կայուն խաղաղ կարգավորում: Նախագահը երկու կողմերին կոչ արել վերսկսել բանակցությունները կառուցողական ոգով»:

Շառլ Միշելն «ընդգծել է Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման կարևորությունը Եվրամիության համար և երկու գործընկեր երկրների հետ հարաբերությունների խորացումը»:

«Եվրամիությունը խորապես շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության, կայունության և բարգավաճման մեջ, որպես ԵՄ Արևելյան գործընկերության բաղկացուցիչ մաս», — ասված է հայտարարությունում:

Դիտումների քանակը: 4321
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին