Ադրբեջանցիները դժգոհում են Բեռլինում Արցախի մասին ֆիլմի ցուցադրումից

20210304_152706

Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» ծրագրում ներառվել է 2021թ.-ի արտադրության «Սև Բախ Արցախ» ֆիլմը, ինչը համացանցում բացասական արձագանքի է արժանացել ադրբեջանցի օգտատերերի կողմից, որոնք  էլ կողմնակալ են համարել Բեռլինալեի կայքում հրապարակված նախնական սցենարը։

«Ֆորում» ծրագրում ներառված 2 ու կես ժամանոց վավերագրական ֆիլմն Արցախում բնակվող մեծերի և փոքրերի, հայ-ադրբեջանական հակամարտության մասին է, որը նկարահանվել է 2007-ին, խաղաղ և լուսավոր Շուշիում և Ստեփանակերտում, սակայն թողարկվել է այս տարի։ Ֆիլմի ռեժիսորներն են պաղեստինցի Այրին Անաստասն ու իրանցի Ռենե Գաբրին, որոնք ապրում և ստեղծագործում են Նյու Յորքում։ Գաբրին ու Անաստասն անձամբ են նկարահանել ֆիլմը, իսկ Գաբրին բոլոր արցախցիների հետ շփվում է հայերենով, ինչը թեև կադրում չի երևում։

Բեռլինալեի կայքում ֆիլմի նկարագրությունը թուրքերը և ադրբեջանցիները որակել են որպես «քարոզչական ֆիլմ»՝ «միակողմանի պատմությամբ»։

Հարկ է նշել, որ 1990-ականների Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ֆիլմում անվանում են «պայքար հանուն ազատության և ինքնորոշման», իսկ 2020թ.-ի պատերազմը՝ «Ադրբեջանի բռնապետի ներխուժում»։

Անկախ ադրբեջանամետ ամբոխի բողոքներին փառատոնի կազմակերպիչները մերժել են ֆիլմը ծրագրից հանելուց։ Վիրտուալ ցուցադրությունից հետո արդեն ամռանը Բեռլինում ֆիլմը կցուցադրվի օֆլայն ձևաչափով:

Տեղեկացնենք, որ մարտի 1-ից մեկնարկվել է եվրոպական կարևորագույն՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնը, որը կազմակերպվել է օնլայն ձևաչափով։

Դիտումների քանակը: 4290
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին