ԵԽ պատգամավորը Բերձորի միջանցքից լուսանկար է հրապարակել

Screenshot_20230211-210954_Chrome

Բախվելով այս հսկայական հումանիտար ճգնաժամին՝ Եվրոպան վերջապես պետք է գործողություններ ձեռնարկի։ Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին` տեղեկացնելով, որ ժամանել է Լաչինի միջանցք [Բերձորի միջանցք]։

«Այդ միակ ճանապարհը դեպի Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կողմից արդեն երկու ամիս արգելափակված է։ Այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա 120 000 խաղաղ հայեր ապրում են աշխարհից կտրված՝ զրկված ամեն ինչից»,- մատնանշել է եվրապատգամավորը։

«Մենք իրավունք չունենք հայ ժողովրդին մենակ թողնել էթնիկ զտումների նոր սպառնալիքի առջև, և բացի այդ իրականում այստեղ վտանգվում է նաև մեր երկրների անվտանգությունը»,- հավելել է Բելամին։

ԵԽ պատգամավորը Բերձորի միջանցքից լուսանկար է հրապարակել

Դիտումների քանակը: 3838
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին