Ստեփանակերտ քաղաքում տղամարդու դի է հայտնաբերվել

ՔԿ

2023թ. փետրվարի 11-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, հայտնաբերվել է 1991թ. ծնված Ռուդիկ Դումանյանի դին` Ստեփանակերտ քաղաքի Մ. Մկրտչյան փողոցում տեղակայված տներից մեկի բակում տեղակայված անասնագոմի առաստաղից կախված վիճակում: Այդ մասին հայտնում են ԱՀ Քնչական կոմիտեից։

«ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական գործ»,- հայտնում են ԱՀ ՔԿ-ից` հավելելով, որ կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Դիտումների քանակը: 3801
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին