Վարորդը դիմել է փախուստի. Վրաերթ Ստեփանակերտում

Նոյեմբերի 8-ին ժամը 21:20-ին Վ. Մամիկոնյան և Շիրվանզադե փողոցների խաչմերուկում վրաերթ է տեղի ունեցել:

Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքում հաշվառված 42-ամյա Ա. Պետրոսյանը փակ գանգուղեղային վնասվածքով, գլխուղեղի սալջարդով, ձախ քունքային շրջանի գծային կոտրվածքով, ասպերացիոն թոքաբորբ ախտորոշմամբ տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:

Հետախուզական աշխատանքների արդյուքում պարզվել է, որ Ա. Պետրոսյանին վրաերթի է ենթարկել 29-ամյա Վ. Սարգսյանը՝ (հաշվառված է Շուշի քաղաքում) «Նիսսան տիդա» ավտոմեքենայով:

«Քաղաքացուն վրաերթի ենթարկելուց հետո վերջինս թողնելով դեպքի վայրը՝ դիմել է փախուստի։

Վ.Սարգսյանը բերման է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքի վարչություն: Նա գտնվում էր 0.719մգ/լ ոչ սթափ վիճակում»,- հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Դիտումների քանակը: 3648
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին