Աղավնոյի բնակիչները դիմել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներին

Jo Ma

Աղավնո համայնքի 56 բնակիչներն իրենց ստորագրությամբ բաց նամակով դիմել են Ազգային-ժողովրդավարական Բևեռին։ Համայնքի բնակիչների նամակը հրապարակվել է Ազգային-ժողովրդավարական Բևեռի ֆեյսբուքյան էջում։

«7 օգոստոսի, 2022թ.

Աղավնո, Բերձոր, Հայաստան

ԲԱՑ ՆԱՄԱԿ-ԴԻՄՈՒՄ

Աղավնո համայնքի բնակիչներից՝

Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Ջո Բայդենին,

Ֆրանսիական Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնին,

Նիկոլ Փաշինյանին,

Ստեփանակերտի Արայիկ Հարությունյանին.

Պայմանավորված պատերազմի վերջնարդյունք-հայտարարարության կետերի համաձայն՝ մինչ օրս շարունակվող հիբրիդային, զավթողական գործողությունների հետևանքով հայաթափվում է և կամովին թշնամուն է հանձնվում հավերժ Հայաստանի մաս եղած Արցախը: 2020թ. Նոյեմբեր 9-ի եռակողմ փաստաթղթի համաձայն մինչև երեք տարվա ընթացքում պիտի կառուցվեր նոր միջանցք՝ դեպի Սյունիքի մարզ: Աղավնո հայտնի գյուղն այս նոր տխրահռչակ միջանցքից ընդամենը 1200 մետր է հեռու, սակայն Աղավնոյի հայաթափումն ու փոխանցումն Ադրբեջանին՝ այլևս անխուսափելի է դառնում:

Այսօր Երևանի և Ստեփանակերտի վարչախմբերի դավադիր քաղաքականության արդյունքում շարունակաբար հայաթափվում են հազարամյա հայկական գյուղերն ու քաղաքները: Հաջորդը՝ ըստ Երևան-Բաքու գաղտնի պայմանավորվածության՝ համեմատաբար երիտասարդ Աղավնոն է լինելու:

Ձերդ գերազանցություն մեծարգո Նախագահ Ջո Բայդեն.

Ձերդ գերազանցություն մեծարգո Նախագահ Էմանուել Մակրոն.

Աղավնո գյուղի բնակչությունը խնդրում և հայցում է Ձեր գործուն և անհապաղ միջամտությունն ու միջնորդությունը՝ մտցնելու Աղավնո գյուղը նոր միջանցքի գոտու մեջ՝ կանխելու համար հումանիտար այս աղետը, որի արդյունքում մենք զրկվելու ենք մեր տներից, մեր կենսակերպից, մեր հայրենիքի ևս մի հատվածից և գուցե նաև մեր կյանքերից:

Իրականացվող գաղտնի գործարքը Երևանի և Բաքվի միջև՝ հանդիսանում է ոչ այլ ինչ՝ քան ցեղասպանության տարատեսակ և ի դեմս մեզ՝ փախստականների նոր խմբաքնակի առաջացում: Արցախի վարչախումբը՝ մեզ մոտ էմիսարներ է ուղարկել, որոնք բացահայտորեն մեզ կոչ են արել լքել մեր տները, որովհետև գյուղի դավաճանական փոխանցումից հետո անկարող են լինելու ապահովել մեր անվտանգությունը, իսկ տեղի ռուսական զորքը հեռանալու է այս տարածքից:

Մենք չունենք այլևս այլ հույս՝ քան ձեր՝ Մինսկի Խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ երկու պետությունների՝ ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների միջամտությունն ու միջնորդությունը՝ վերահաս և անխուսափելի թվացող հումանիտար աղետը կանխելու նպատակով:

Երևանի և Ստեփանակերտի վարչախմբերից մենք պահանջում ենք անհապաղ ձեռք առնել բոլոր միջոցները՝ Աղավնո գյուղը նոր միջանցքի՝ Կոռնիձորի միջանցքի մեջ ներառելու ուղղությամբ: 1200 մետրի հարց Բաքվի ձեր գործընկերոջ հետ դուք հաստատ կարող եք լուծել: Եթե, իհարկե, ցանկանաք: Դուք պետք է դա ցանկանաք: Դուք պարտավոր եք դա ցանկանակալ:

Աղավնո համայնքի բնակիչներ

Նշենք, որ վաղը Բևեռը Աղավնոյի բնակիչների նամակ-դիմումը կհանձնի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատներ»։

Դիտումների քանակը: 4517
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին