Արցախի իշխանությունները քննարկում են Աղավնոյի հանձնման պայմանները

Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող Բերձորի միջանցք (Լաչինի միջանցք) համարվող հատվածում նոր ճանապարհի կառուցման հետ կապված երթուղու փոփոխության վերաբերյալ հայ-ադրբեջանական կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել։ Այդ մասին իր հերթական առցանց ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ փոփոխությունը պետք է տեղի ունենա համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 3 տարվա ընթացքում։

Պատասխանելով լրագրողների հարցերին Փաշինյանը տեղեկացրել է, որ երթուղու ընտրության հարցում ԼՂ իշխանությունները լիարժեք ներգրավված են եղել և հայկական կողմը փոձել է առաջնորդվել առավելագույնս արցախյան իշխանությունների նախընտրություններով։

Երթուղու փոփոխություն տեղի ունենալու դեպքում այն տարածքները, որոնք չեն գտնվում ԼՂԻՄ-ի նախկին սահմանի մեջ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։

ՀՀ վարչապետը հայտնել է նաև, որ ՀՀ կառավարության որոշումներով լուծում են Բերձորի բնակիչների հարցը։

Փաշինյանը նշեց, որ ըստ արցախյան իշխանությունների Բերձորում ընտանիքներ չեն ապրում, իսկ նրանց խնդիրները կառավարության որոշումներով լուծված են։ Վերջինս կարծում է, որ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրներն էլ Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն։

ՀՀ վարչապետը նշել է, որ այդ հարցերը քննարկվում են Արցախի իշխանությունների հետ։

Հիշեցնենք, որ arcakh24.info լրատվական կայքը օրեր առաջ ահազանգել էր ինչպես Աղավնո  այնպես էլ Բերձորի հայաթափման վերաբերյալ տեղեկությունների մասին։

Փաստորեն Արայիկ Հարությունյանի գլխավորած իշխանության օրոք Ադրբեջանի վերահսկողությանն է հանձնվում և հայաթափվում արդեն որերորդ բնակավայրը։ Միայն արցախյան երրորդ պատերազմից հետո հանձնվել են Խծաբերդը, Փառուխը և արդեն իսկ հանձնման են նախապատրաստվում Աղավնոն և Բերձորը։

Դիտումների քանակը: 7303
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին