Պաշտոնական Երևանը հաստատել է Ալիև-Փաշինյան հանդիպման լուրը

Պաշտոնական Երևանը հաստատել է Բրյուսելում դեկտեմբերի 15-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին տեղեկությունը: Այդ մասին հայտնում է Sputnik Արմենիան` հղում կատարելով ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանին։

Ադրբեջանի արտգործնախարարությունն էլ այսօր, հաստատելով առաջիկա՝ բրյուսելյան հանդիպման լուրը, հայտարարել է, թե Բաքվի դիրքորոշումը՝ ղարաբաղյան հակամարտությունից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ, բազմիցս է բարձրաձայնվել, այդ թվում՝ միջազգային հարթակներում։

Նշենք, որ Փաշինյանի ու Ալիևի հանդիպման մասին երեկ հայտնել էր Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրա խոսքով` հանդիպումը նախատեսվում է անցկացնել ԵՄ և Արևելյան գործընկերության գագաթնաժողովում։

Դիտումների քանակը: 4101
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին