Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 3 աճյուն

Նոյեմբերի 18-ին, ուշ երեկոյան, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս երեք ծառայողի աճյուն: Այդ մասին հաղորդում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Համաձայն հաղորդագրության մարմինները տարհանվել են Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վարչական տարածքից։ Նրանք նոյեմբերի 16-ին ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած հարձակման հետևանքով զոհված 3 զինվորականներն են։

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը մարմիններն այսօր տեղափոխել է Երևան: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ կհրապարակի ՀՀ ռազմական գերատեսչությունը:

Դիտումների քանակը: 3990
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին