Շուշիից կրկին կրակում են

Ադրբեջանի զինված ուժերը Ղարաբաղում հրաձգային զենքերից կրակ են բացել։

Այդ մասին հաղորդում է @wargonzo տելեգրամ ալիքը հղում կատարելով Ստեփանակերտի իր աղբյուրներին։

Ըստ աղբյուրի, մեծամասամբ օդ են կրակում, սակայն համընդհանուր աղմուկի մեջ կրակում են նաև Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի վրա: Միջադեպի մասին խաղաղապահներն արդեն տեղեկացվել են:

Ադրբեջանցիների գործողությունները կապված են ԱՄՆ — ում տեղի ունեցող իրադարձությունների հետ, թե նրանք այդպես “տոնում” են Ուղղափառ Սուրբ Ծնունդը՝ անհասկանալի է։ Ամեն դեպքում կրակոցների փաստը տագնապալի ազդանշան է նշել է աղբյուրը։

Ավելի վաղ նույն աղբյուրը տեղեկացրել էր, որ Իսրայելը հարձակվել է Դամասկոսի վրա հղում կատարելով  սիրիական աղբյուրներին։ Հաղորդագրությունում նշված էր, որ գործում է ՀՕՊ-ը։

Դիտումների քանակը: 4910
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին