Առատ ձյան պատճառով փակ է միջպետական մայրուղին. ԱԻՊԾ

Ձյուն

Առատ ձյան պատճառով Արցախում խաթարվել է երթևեկությունը։ Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը` հավելելով, որ հանրապետության ամբողջ տարածքում ձյան առատ տեղումները շարունակվում են։

Մարտունու շրջանի մի շարք համայնքներում ճանապարհները փակ են: Կարմիր շուկա, Հացի և Հերհեր համայնքներում ձյան շերտի բարձրությունը կազմում է 1մ 20 սմ, Ծովատեղ, Ննգի և Խերխան համայնքներում՝ 1մ: Մյուս համայնքներում ճանապարհները դժվարանցանելի են:

Մարտակերտի շրջանի ավտոճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ դժվարանցանելի: Ձյան շերտի բարձրությունը կազմում է 40-50 սմ:

Փակ են Ասկերանի շրջանի Խաչմաչ, Սարդարաշեն, Ներքին Սզնեք և Վարդաձոր համայնքների ճանապարհները: Ձյան շերտի բարձրությունը կազմում է 80-ից 100 սմ: Ասկերան քաղաքում և շրջանի մյուս բնակավայրերում երթևեկության համար ճանապարհները դժվարանցանելի են:

Աղբյուրը նաև հավելում է, որ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն:

Փակ է Ջերմուկ-Սարավան-Սիսիան-«Զանգեր»-Գորիս միջպետական մայրուղին։

ԱԻՊԾ շրջանային ու կենտրոնական ստորաբաժանումները Հանրապետության ամբողջ տարածքում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն: Անվտանգության ապահովման նպատակով՝ մեկ օպերատիվ խմբով ուժեղացվել է նաև Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու սպասարկումը: Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 911, 101, 112 հետախոսահամարներով։

Տեղեկացնենք, որ եղանակային պայմանների հետ կապված հարցերվ Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։

«Ուղևորներն ու վարորդները շտապ արձագանք պահանջող խնդիրների, կեցության, սննդի, առողջական ու այլ հրատապ հարցերի և կարիքների համար կարող են զանգահարել 077 93 39 55 հեռախոսահամարով։ Նշվում է, որ տվյալ հեռախոսահամարով կարող են զանգահարել նաև ռուսախոս, անգլախոս, պարսկախոս անձինք»,- հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

Դիտումների քանակը: 4311
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին