Շմոլ գազից Ստեփանակերտում քաղաքացիներ են թունավորվել

Շմոլ գազ

Այսօր «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ԱՀ ՆԳՆ ոստիկանությանը հաղորդել են, որ շմոլ գազի թունավորումով երեք քաղաքացի են դիմել բժշկական հաստատությանը։ Ինչպես հայտնում են Ոստիկանությունից Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ Ն.Հ.-ն (ծնված 1951թ.), Մ. Պ.-ն (ծնված 1992 թ.) և Մ. Հ.-ն (ծնված 1969թ.) ժամը 14:10-14։20 ընկած ժամանակահատվածում շմոլ գազի թունավորումով հոսպիտալացվել են։

«Մեկնած տեղամասային տեսուչ Հ. Ադամյանը պարզվել է, որ նշված անձինք թունավոորումը ստացել են նույն օրը ժամը 13:40-ի սահմաններում իրենց տան բաղնիքում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից»,- նշում են Ոստիկանությունից` հավելելով, որ նրանցից 2-ի առողջական վիճակը բավարար է, իսկ Ն.Հ.-ին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:

Դիտումների քանակը: 4511
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին