Փետրվարի 5-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» և «Արևիկ» բուժմիավորումներից հաղորդումներ են ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Հեքիմյանյան փողոցի թիվ 14բ շենքի բնակիչներ` 1998թ.ծնված Է. Գ.-ն, 1995թ.ծնված Հ. Գ.-ն, 2000թ.ծնված Է. Գ.-ն, 2006թ.ծնված Ռ. Գ.-ն, 2008թ.ծնված Հ. Գ.-ն, 2003թ.ծնված Ռ. Գ.-ն և 2012թ.ծնված Ա. Գ.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ վերոնշյալ անձինք շմոլ գազից թունավորվել են փետրվարի 5-ին ժամը 06:00-ի սահմաններում, իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Թողնել պատասխան