Արցախի «նախագահ» կոչեցյալը երես ունի՝ խոսում է ու մուննաթ գալիս

Արփինե ֊Արայիկ

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ժամեր առաջ Արայիկ Հարությունյանի կատարած այն հայտարարությանը, որտեղ վերջինս, մասնավորապես հերքում է Կարմիր շուկա – Շուշի ճանապարհից հրաժարվելու, ադրբեջանական դրոշը Ստեփանակերտում դնելու և փաստեր:

Նյութի առթիվ Արփինե Հովհաննիսյանը գրում է`

«Երբեմնի ազատ ու անկախ Արցախի «նախագահ» կոչեցյալը երես ունի՝ խոսում է ու մուննաթ գալիս: Երևի տեղի դավաճան պնդաճակատից է սովորել: Նա չի ուզում գիտակցել, որ ինքը դժբախտ ու նզովվյալ մարդ է, կործանված մեկը, ով սեփական անխելքության, ստորաքարշության ու քծնանքի պատճառով ավիրել է իր հայրենիքը: Իր սուրբ հայրենիքը: Նիկոլի ու էրատոյի համար Արցախը բեռ էր, իսկ իր համար՝ հայրենիք: Նրա զավակներն ապրելու են այն մտքով ու գիտակցումով, որ իրենց հայրն ազատ Արցախի ՎԵՐՋԻՆ նախագահն էր ու նաև՝ հայրենիքն ազատից բզկտված դարձնողը:

Արայիկը պիտի գիտակցի, որ լուռ պիտի անցնի իր քավարանը, որն այս կյանքով չի ավարտվելու:

Հ. Գ. Դավաճանի հարճերն իրավունք ունեն չհասկանալ՝ ինչ է կատարվում ու ինչ եք արել դու ու նիկոլն ու ինչ է լինելու ձեզ հետ: Բայց դու հո գիտես, դու պարտավոր ես ընկալել՝ դու երկիրդ ծվեն-ծվեն անողն ես, լուսավոր երեխեքին մահվան ուղարկողներից մեկը»:

Դիտումների քանակը: 4260
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին